Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը դիմում է Հայաստանին և Ադրբեջանին
278
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 19:42

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին լուծել Լաչինի միջանցքի հարցը երկխոսության միջոցով։ Այս մասին ասված է կազմակերպության թվիթերյան էջում։
«Լաչինի միջանցք [Հայաստան/Ադրբեջան]. Կոչ ենք անում կողմերին լուծել առկա խնդիրները երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել խաղաղ բնակչության նկատմամբ հումանիտար բացասական ազդեցությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ օրս շարունակում է փակ Լաչինի միջանցքը։