Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՀՀ թուրքական իշխանություններն Ադրբեջանի հայտարարության դեմ որևէ քայլ չեն անելու. վաղը՝ երթ». Էդգար Էլբակյան

«ՀՀ թուրքական իշխանություններն Ադրբեջանի հայտարարության դեմ որևէ քայլ չեն անելու. վաղը՝ երթ». Էդգար Էլբակյան
266
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 21:36

ԷԼԻ ՄԻ ԹՐՔՈՒԹՅՈՒՆ
• Այսօր թշնամի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ, որովհետև թեպետև նրանք Հայաստանում են տեղակայվելու, սակայն դա Ադրբեջանի շահերին էլ է վերաբերում։
• Սա այն է, ինչի մասին ես և գործընկերներս զգուշացնում ենք 2020 թ․ նոյեմբերի 10-ից, որ Ադրբեջանը ոչնչի առաջ կանգ չի առնելու, մինչև չվերացնի Հայաստանը։ Իսկ որպես հայտարարություն՝ սա միջամտություն է երկրի ներքին գործերին և ինքնիշխան որոշումների կայացմանը։
• Վստահեցնում եմ ձեզ, որ իբր ինքնիշխանության դիրքերից հանդես եկող ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները սրա դեմ որևէ քայլ չեն անելու։ Անգամ եթե մի հատ տրամվայի տակ ընկած հայտարարություն տարածի դե-ֆակտո ԱԳՆ-ն, դրանով էլ ամեն ինչ կսահմանափակվի։ Ասենք՝ հանրության շրջանում այնպիսի մոբիլիզացիոն ագրեսիա չի գեներացվի, ինչպես արվում է Ռուսաստանի դեպքում։
• Ինչո՞ւ։ Որովհետև գաղափարական-ստրուկտուրալ ծագմամբ սրանք թուրքական էլիտա են, դրա համար իրենց համար Ադրբեջանը թշնամի չէ, իսկ Ռուսաստանը թշնամի է։
• Վաղը՝ ժ․ 15։00-ին, Մատենադարանի մոտից երթ դեպի ՀՀ դե-ֆակտո կառավարության նստավայր»։