Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«ԱԽՔ-ի հայտարարությանը զուգահեռ ՀՀ ղեկավարը Ռուսաստանի ղեկավարից նվեր (մատանի) է ընդունում». Կարեն Հեքիմյան

«ԱԽՔ-ի հայտարարությանը զուգահեռ ՀՀ ղեկավարը Ռուսաստանի ղեկավարից նվեր (մատանի) է ընդունում». Կարեն Հեքիմյան
255
Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 00:36

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «ԱԽՔ Գրիգորյան Արմենն ասում է, որ «Ռուսաստանը Հայաստանին ստիպում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը»:
Լավ, ենթադրենք: Իսկ ի՞նչ է ցանկանում Հայաստանը: Ինչպե՞ս է դրա դեմն առնում: Այդ մասին ԱԽՔ-ը լռում է:
Ի՞նչ եք կարծում. Ռուսաստանն Ուկրաինային, Վրաստանին կամ Էստոնիային չի՞ ցանկանում ինչ-որ բան ստիպել: Իհարկե, ցանկանում է: Տեսեք, թե ինչպես են պատասխանում Ռուսաստանի նմանօրինակ քայլերին այդ պետությունները: Մի մասն արյունով, մյուսը՝ քրտինքով և ուղեղով:
Տրամաբանությունը հուշում է, որ ԱԽՔ-ի նման հայտարարությունից հետո (կամ զուգահեռ) մենք պետք է ականատես լինեինք Ռուսաստանին տոտալ հակադրման գործողություններին: Սակայն, մենք տեսնում ենք, թե ինչպես է (ԱԽՔ-ի հայտարարությանը զուգահեռ) ՀՀ ղեկավարը Ռուսաստանի ղեկավարից նվեր (մատանի) ընդունում:
Սա նշանակում է, որ ՀՀ իշխանությունները ՀՀ բնակչության և աշխարհի հետ երկակի խաղ են խաղում: Իսկ խաղի նպատակն իրենց իշխանությունը հնարավորինս երկար պահպանելն է: Սրանց համար իշխանության ամեն վայրկյանը հազարավոր մարդկային կյանքերից ավելի թանկ է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան