«Ամենաբազմամարդը պետք է լինեին Ռուսաստանի բողոքի ցույցերը». Ստյոպա Սաֆարյան
![]() 271 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 13:00 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «30 տարի կենաց ենք ասել «Հայաստան-Սփյուռք-Արցախ» բարձրագոչ եռամիասնութան անվան տակ։ Ամեն ինչ այնքան կեղծ, փուչիկ ու դեմագոգիկ է եղել, ու դրա տակ այնքան նյութ չի դրվել, որ որևէ մայրաքաղաքում (բացառությամբ Փարիզի) Լաչինի միջանցքի բացման ու Արցախի վտանգավոր պաշարումից դուրս բերելու համար այդ երկրի կառավարությանն ուղղված ցույց չի եղել... Ազգովի առավոտից երեկո աղաղակում ենք ցեղասպանության վտանգի մասին, աջուձախ քննադատում, պահանջում թուրքին հռչակել Հայոց ցմահ թշնամի, բա չե՞ք մտածել, որ օտարներին էլ տրամաբանել գիտեն՝ եթե ոչ մի տեղ ոչ մի զանգվածային ահազանգ չկա, չլինի՞ էս հայերը գույներ են խտացնում ու խաղեր են տալիս: Իսկ ամենաբազմամարդը պետք է լինեին Ռուսաստանի բողոքի ցույցերը, որտեղ այդքան արցախցի էմիգրանտ կա, ու որոնց նախագահ Պուտինն ամիսներ առաջ շատ մտահոգված էր, որ մենք կարող է ստորագրենք Վաշինգթոնյան փաստաթուղթն ու Արցախը թողնենք Ադրբեջանին... Հարգելինե՛րս, եթե ձեր «նախագահն ուզում է Արցախը փրկել անգլոսաքս դավադիր պլաններից», ապա դուք ամենադուխովը պետք է թակեիք Կրեմլի դռները.... Կարծես թե ամենաշատը ձեր նախագահն է ասել, որ ինքը դեմ է անգլոսաքսերի ծրագրերին...»: Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
