«Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել». Սամվել Մարտիրոսյան
![]() 278 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 11:54 Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն ուզում է ռազմական դրության ժամանակ արտակարգ իրավունքներ։ Ուզում են ինտերնետը փակել, կայքեր բլոկել, մամուլից սարքեր կալանել ու լիքը ուրիշ բան։ Մի քանի նկատառում։ 1. Հերթական անգամ կարևոր օրինագիծ է դաշտ բերվում առանց նախապես քաղհասարակության հետ քննարկելու (ես որ տեղյակ չեմ, որ նման քննարկումներ եղել են)։ Ասում են՝ edraft ենք դնում, էդ էլ ձեզ քննարկում։ Բայց դե տենց չի էլի: 2. Չկա հստակ մարմին, որը զբաղվելու է գրաքննության, արգելափակումներով։ Եթե չկա պատասխանատու, ապա չկա պատասխանատվություն։ Հետո խաղաղ պայմաններում չես էլ գտնի, թե ով է չարաշահումներ արել։ 3. Չարաշահումներ հեշտ կլինեն, քանի որ ամեն բան շատ ընդհանուր և անորոշ է գրված։ Ով է որոշելու՝ ինչ սկզբունքով, որ պահին է լինելու արգելափակումը։ Օրինակ՝ գրված է, որ մամուլը պետք ա բացառապես ռազմահայրենասիրական բովանդակություն տա։ Էդ ո՞րն ա: Աստեղային պատերազմները, Ռոբին Հուդը դրա տակ ընկնո՞ւմ են, թե՞ ցուցադրեցին կփակեն: Կամ տպագրիչ սարքերը կարող են կալանավորվել։ Տներով ման են գալու, պրինտերներն առգրավե՞ն: Ո՞վ և ո՞նց է որոշելու, որ կոնկրետ հարթակը պետք ա արգելափակվի։ Որոշման տերն ո՞վ ա: Այստեղ ուզում եմ նշել, որ հենց հիմա ՀՀ տարածքում արգելափակված են ադրբեջանական լրատվականներ։ Դրանց հերն էլ անիծած։ Բայց արգելափակումն արվում է հիմա ապօրինի։ Եվ հասկանալի չէ, թե ով է դա անում։ Եվ ինչ մեխանիզմներ են գործում»։ Աղբյուրը` Սամվել Մարտիրոսյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
