Պատգամավորի ու Անվտանգություն խորհրդի քարտուղարի հակասական հայտարարությունները. «Ժողովուրդ»
![]() 281 Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման բան նա ասում է ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին միութենական պետության մաս կազմել: Ավելին, ըստ Գրիգորյանի, այդ պարտադրանքի շրջանակներում է տեղավորվում նաև թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, թե՛ այս օրերին Արցախի շրջափակման մեջ գտնվելը: ՀՀ ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը թեև նշում է՝ ՌԴ-ի հեռավար նպատակների մեջ գուցե տեսանելի նման ցանկություններ (Հայաստանը միութենական երկրի մաս դարձնելու) կան, բայց չի հաստատում Գրիգորյանի այն ասածը, թե պաշտոնական Մոսկվան ստիպում է: Ինչ է ստացվում՝ իշխանության տարբեր էշելոնի ներկայացուցիչները ոչ միայն համակարծիք չեն, այլ նաև տեղյակ չեն, թե իրենց իսկ կողմից ղեկավարվող երկիրն արտաքին քաղաքական ինչ վեկտոր ունի: Սա մեկը մյուսից անտեղյակ լինելու, կամ, որ ավելի վատ է, միմյանց «մերժելու» մասին է վկայում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
