Մեկ կուսակցության և գործող վարչապետին ծառայող նախագահ. «Հրապարակ»
![]() 216 Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարեվերջյան ընդունելություն է կազմակերպել։ ՔՊ-ական պատգամավորները հաստատել էին, որ հրավիրված են։ Մեզ հետաքրքրում էր, թե ուրիշ ում է հրավիրել ՀՀ նախագահը, որը թվում է՝ ողջ երկրի նախագահն է, այլ ոչ թե միայն իշխող քաղաքական ուժի։ Սակայն պարզվում է, որ Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների նախագահն է․ ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենք հրավիրված չեն նախագահական։ «Բնականաբար, հրավեր չենք ստացել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Հայաստան» դաշինքից ևս հայտնեցին, որ հրավիրված չեն։ Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլև հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության մեջ գրված է․ «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»։ Մինչդեռ այսօր ունենք ոչ միայն սուպերվարչապետ՝ անսահմանափակ լիազորություններով, այլև կոնկրետ մեկ կուսակցությանը և գործող վարչապետին ծառայող նախագահ, որը չի ներկայացնում հասարակության շահը»: Մանրամասները՝ թերթի համարում:
|

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
