«Ի՞նչ է արել Հայաստանը, որպեսզի ունենա դաշնակիցներ»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 249 Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 14:36 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն որ ասում են, թե Հայաստանը դաշնակից չունի։ Դաշնակից ունենալու ու դաշնակցից քո ուզածը ստանալու համար պետք ա օր ու գիշեր քրտնաջան աշխատես, ու հիմնականում ստվերային, հատուկ ծառայությունների գծով։ Օրինակ չլինեն Իսրայելի հատուկ ծառայությունները, հենց ներկայիս Իսրայելի դաշնակիցները հերթ կկանգնեն իրեն փռթելու համար։ Մարդիկ գիտեն ու աշխատում են, թե ոնց ապահովեն, որ այս կամ այն երկրի ղեկավարին, քաղաքական թիմին պարտադրեն իրենց կամքը։ Գլոբալ առումով Իսրայելի բոլոր դաշնակիցները դա իրենց քրտնաջան աշխատանքի ու պարտադրանքի արդյունքն են, թե չէ ոչ մեկը կամավոր չէր նետվելու այդ արհեստական պետությունը պաշտպանելու համար։ Հիմա անկախությունից ի վեր, ինչ ա արել Հայաստանը ու իր համապատասխան մարմինները, որպեսզի ունենա դաշնակիցներ։ Կարելի է ասել, զրո, ոչինչ, բացի սրանից նրանից բան պահանջելուց ու չստանալով՝ խիստ նեղսրտելուց։ Աշխարհը հաստատապես մեղք չունի, որ մանկամիտ ազգերը համառորեն չեն ուզում հմտանալ քաղաքականության մեջ, ու մշտապես մնում են երեխայական պատկերացումների մակարդակում...»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
