Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Երանի նրանց, ովքեր կյանքը սիրելուց առաջ գիտակցել են դրա ծանրությունը»․ Տարոն Սիմոնյան

«Երանի նրանց, ովքեր կյանքը սիրելուց առաջ գիտակցել են դրա ծանրությունը»․ Տարոն Սիմոնյան
242
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 05:06

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի գրառումը. «Եվ քանի որ անցած տարին ամփոփելու և նոր տարվան պատրաստվելու ժամանակն է, կարծում եմ՝ օգտակար կլինի ոչ թե նյարդայնանալ չարածների ծանրացող բեռից ու չանողների տգիտամոլությամբ, այլ սահամանել այն երանելիներին, ում գալուստը մեր մեջ ակնկալում ենք եկող տարում։

Երանի նրանց, ովքեր խաղաղություն սիրելուց առաջ իրենց զավակներին դաստիարակել են արժանապատվության զգացումով, որովհետև միայն նրանք են արժանանալու կյանքին ու ազատությանը։

Երանի նրանց, ովքեր կյանքը սիրելուց առաջ գիտակցել են դրա ծանրությունը, երբ այն ապրում ես առանց արժանապատվության, որովհետև միայն նրանք են արժանանալու կյանքին ու ազատությանը։

Երանի նրանց, ովքեր ազատություն սիրելուց առաջ գիտակցել են դրա պատասխանատվությունն ու իմաստն առ այն, որ դա հնարավորություն է արարելու ավելին, քան սպառում ես, փոխանցելու ավելին, քան ստանում ես, որովհետև միայն նրանք են արժանանալու կյանքին ու ազատությանը։

Երանի նրանց, ովքեր կյանքից ու ազատությունից առավել կսիրեն հանուն դրանց պայքարն ու ճանապարհը, որովհետև նրանք կդառնան բոլորի խիղճն ու պատիվը, նոր արահետ բացողն ու դրա փարոսը:

Երանի մեր կյանքում ի հայտ եկող բոլոր մարդկանց, ովքեր հոգու Վեհությամբ, մտքի Ազնվությամբ, սրտի Նվիրումով ու ոգու Քաջությամբ, երաշխավորելու են Հայ անհատի Առաքինությունը, Հայոց պետականության Առաջընթացն ու Հայ ազգի Առաքելությունը։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան