«Ձեր փոխարեն, շրջափակված արցախցի հարազատներ, Մարատի շիրմին խունկ վառեցինք». Գ. Մանուկյան
![]() 288 Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 02:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լուսանկար է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Այսօր Եռաբլուրում մեր բոլոր նահատակների համար մոմեր վառելու ընթացքում մեկ էլ մոտեցա շիրիմներից մեկին։ Անծանոթ, գրեթե պատանի՝ Մարատ Բարսեղյան։ Շիրիմին ծաղիկներ էին, Ամանորի զարդարանք ու մրգեր։ Այն մրգերը, որն ավանդաբար ասոցացվում են Ամանորի հետ։ Մեկ էլ եղբորս որդին, թե՝ հոպար, Մարատը Ստեփանակերտի մեր շենքից էր, վերջին մուտքում էր ապրում։ Մեկ պահ լռություն։ Ու մտքիս նրա ընտանիքն էր, որը հիմա, թերևս եղբորս ընտանիքի պես, շրջափակված Արցախի մայրաքաղաքում է։ Ձեր փոխարեն, շրջափակված արցախցի հարազատներ, Մարատի շիրիմին խունկ վառեցինք, մոմ դրեցինք։ Իսկ քիչ առաջ շրջափակված Արցախը կրկին կապվել էր Հայրենիքին։ Ինչպես ավանդաբար է լինում այս օրը, իմ Երկիր Մեդիայի միջոցով, ուղիղ կապով Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ։ Երկիր Մեդիան չխախտեց այդ ավանդույթը։ Բայց կրկին ուզում եմ վերադառնալ նախկին տարիներ, ուզում եմ հաջորդ տարիներին էլի Երկիր Մեդիայի եթերում լինի նույն Ամանորի ծրագիրը ինչպես 2016-ի դիմավորումը Տիգրանակերտում էր, 2017-ինը՝ էլի Տիգրանակերտում, 2020-ը Շուշիի Իսահակի աղբյուրում։ Ուզում եմ Ապրիլյան քառօրյայից հետո Ամանորի նկարահանման կրկնությունը նույն Տիգրանակերտում, որտեղ դեռ երգում էր Արցախյան Ազատամարտով անցած, քառօրյայի մասնակից, 44-օրյայում նահատակված իմ դաշնակցական ընկեր Մհերը՝ Ճուտը, Վարդան Օնանյանը, որ վարում էր Ամանորի ծրագրերը, հիմա ստիպված չլինի մի քանի անգամ վիրահատվել, հենակով ման գա, ու բուժի այս պատերազմում ստացած բազում վնասվածքները։ Ուզում եմ վերադառնա մեր տիգրանակերտյան հպարտությունը, ուժը»։ Աղբյուրը` Գեղամ Մանուկյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
