Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինքդ միայնակ ես թողնում Արցախի հայությանն ու բողոքում ես դաշնակիցներից». Էդուարդ Շարմազանով

«Ինքդ միայնակ ես թողնում Արցախի հայությանն ու բողոքում ես դաշնակիցներից». Էդուարդ Շարմազանով
271
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 03:30

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Դու Արցախը վաղուց ես միայնակ թողել, դաշնակցի վրա մի բարդի քո կերած «բողկերը»։
Երբ 2020-ից հետո Արցախ վախենում ես գնալ,
մոռանում ես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, Շուշին ու Հադրութն օկուպացված չես համարում, Գորիս Կապան մայրուղին լուռ հանձնում ես Ադրբեջանին, Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չես անում, Արցախից ձեռքերդ լվանում ես, Ալիևից ավելի լավ ես հիմնավորում, որ Արցախը պետք է անցնի Ադրբեջանին, ինքդ միայնակ ես թողնում Արցախի հայությանն ու բողոքում ես դաշնակիցներից՝ առնվազն ամանորյա պոպուլիզմ ու անամոթություն է։

Այս վիճակն ավելի է վատանալու, եթե նիկոլիզմը մնաց։
2023-ին Հայաստանի ու Արցախի փրկության առաջին քայլը կարող է լինել պոպուլիստ ու ապազգային ռեժիմը հեռացումը։
Հ.Գ. Եթե դաշնակիցդ 30 տարի նորմալ պարտավորությունները կատարել է, իսկ հիմա խնդիրներ կան, ուրեմն խնդիրները՝ Նիկոլ, փնտրի քո մեջ։
Ինչպե՞ս եղավ Սերժ Սարգսյանին «Իսկանդեր» ու 50 հազար տոննա անվճար զենք էին տալիս, ՀԱՊԿ-ն դատապարտում էր Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ քո ժամանակ հանկարծ վստահելի դաշնակիցը «վատը» դարձավ։
Քիչ խաղեր տայիր Արևմուտքում ու Թուրքիայում դաշնակցիդ թիկունքում…
Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»: