Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մի օր էլ ինքը կամ իր վարչապետը կհայտարարեն, որ համարում են՝ Արցախի հայերը այլևս չկան». Հովհաննես Ավետիսյան

«Մի օր էլ ինքը կամ իր վարչապետը կհայտարարեն, որ համարում են՝ Արցախի հայերը այլևս չկան». Հովհաննես Ավետիսյան
322
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 12:36

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեսը եկեք բան ասեմ: Հիշու՞մ եք, որ երկրի օրենսդիր մարմնի ղեկավարը մի առանձնազրույցում ասել էր, որ համարում է Ադրբեջանում գտնվող մեր գերիները այլևս չկան:

Ուրեմն չզարմանաք, որ մի օր էլ ինքը կամ իր վարչապետը հայտարարեն, որ համարում են Արցախի հայերը այլևս չկան, որ դրանք այլևս Ադրբեջանի քաղաքացի են:

Իսկ գիտե՞ք, թե ինչու է սա այսպես: Այն պատճառով, որ մեզանից շատերը որոշել են, որ պետական գործերին չպիտի խառնվեն, որոշել են, որ «իրենց գործերով» պիտի զբաղվեն, ու որ քաղաքականությամբ զբաղվելը վատ է:

Ու այս մեծաթիվ մարդիկ, ի սկզբանե համաձայնվել են, որ երբ հաջորդ պատերազմում իրենք գերի ընկնեն, իրենց երկրի ղեկավարները համարեն, որ իրենք այլևս չկան:

Ուստի մաղթում եմ, որ «ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի ու չխառնվի պետության գործերին» մտածողների վերոնշյալ ընտրությունը հաջորդիվ իրականություն դառնա և նրանց երկրի ղեկավարը համարի, որ իրենք այլևս չկան: Իսկ բոլոր նրանց, որ համարում են պետք է զբաղվել քաղաքականությամբ, այսինքն պետության գործերին միջամտել, մաղթում եմ, որ շուտով համախմբվեն պետականաստեղծ օրակարգի շուրջ:

հ.գ.
Չի եղել գեթ մեկ դեպք, որ ԱՄՆ քաղաքացին գերեվարված լինի ու նրա հետևից չգնան, ու նրան վաղ, թե ուշ չվերադարձնեն: Եվ սա է պետությունը, այլ ոչ այն խուժանությունը, ինչի մեջ մենք հիմա ապրում ենք»: