«Ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իսկապես եղբայրական կապերը մեր ընդհանուր ժառանգությունն են». ՀՀ-ում ՌԴ դեսպան
![]() 234 Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 19:42 Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ուղերձ է հղել գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև. Կյանքը տեղում կանգ չի առնում: Մեր հարաբերություններում ստեղծված հիմքերը մեզ թույլ են տվել հաջողությամբ աշխատել մեր համագործակցության մեջ առկա ներուժը զարգացնելու ուղղությամբ։ Շարունակել են ամրապնդվել մշակութային, գիտական և կրթական կապերը՝ ապահովելով մեր ժողովուրդների խոր մշակութային և հոգևոր համախմբվածության պահպանումը: Մշակութային փոխանակումների օրակարգը աննախադեպ էր իր հագեցածությամբ։ Հոբելյանական ամսաթվերի շրջանակներում անցկացվել են՝ «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում»: Հայաստան և Ռուսաստան հյուրախաղերով ժամանել էին մեր երկրների առաջատար մշակույթի գործիչները։ Անցնող տարում երկկողմ տնտեսական համագործակցությունը դինամիկորեն զարգացել և ընդլայնվել է: Ապրանքաշրջանառությունը աճել է: Ռուսաստանը մնացել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը և ներդրողը հայկական տնտեսության մեջ: Այսօր՝ աշխարհակարգի պատմական փոփոխությունների ժամանակաշրջանում, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր, իսկապես եղբայրական կապերը մեր ընդհանուր ժառանգությունն են, առանց որի պահպանման մեր երկրներին շատ ավելի դժվար կլիներ ապահովել իրենց արժանապատիվ և ամուր տեղը նոր համաշխարհային կարգում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
