Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Եթե մի ազգ ուզում է արժանապատիվ ապրի, տարածաշրջանն ու տարածքի չափսերը կապ չունեն»․ Մ․ Բիչախչյան

«Եթե մի ազգ ուզում է արժանապատիվ ապրի, տարածաշրջանն ու տարածքի չափսերը կապ չունեն»․ Մ․ Բիչախչյան
333
Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 00:06

ՀՀ ոստիկանության և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի գրառումը. «Չկա բարեկամ, հարազատ, քույր-ախպեր պետություն, չկա նման բան: Կան շահեր և շահերի հիման վրա տնտեսական, քաղաքական դաշինքներ, դաշնագրեր: Ունես սեփական օրակարգ, ամուր ողնաշար, ազգային պետություն, մաս կկազմես այդպիսի դաշինքների, չունե՞ս՝ միշտ կխափեն, կասեն մենք քո բարեկամն ենք կամ մորքուրի տղեն: Ընդ որում, եթե մի ազգ ուզում է արժանապատիվ ապրի, տարածաշրջանն ու տարածքի չափսերը կապ չունեն:
Իսկ մենք, մի մասս շարունակում ենք տոլմա փաթաթել, մի մասն էլ փաթաթողներին փաթաթել»: