Մահացել է Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը
![]() 1063 Երկուշաբթի, 02 հունվարի, 2023 թ., 19:54 Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո 76 տարեկանում մահացել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի եղբայրը՝ բժիշկ Կամո Տեր-Պետրոսյանը․ հայտնում է ilur.am–ը։ Կամո Տեր-Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 20-ին Կիրովական քաղաքում: Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո եղել է Հայաստանի հայտնի սրտաբաններ Ռաֆայել Ստամբոլցյանի և Զավեն Դոլաբջյանի աշակերտը, երկար տարիներ աշխատել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում և նախկին «Լեչկոմիսիայի պոլիկլինիկայում»: Հետագայում կազմակերպել և ղեկավարել է «Կարագյոզյան բարեգործական հիմնադրամի» ծրագրով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված մանկական առողջապահական ցանցը: Մասնագիտական գործունեությունից բացի, Կամո Տեր-Պետրոսյանը հասարակությանը հայտնի է որպես «Մուսալեռ» հայրենակցական միության երկարամյա նախագահ, ինչպես նաև Հայաստանի ռադիոյի գրական հաղորդումների բաժնում և հանրային գրական երեկոներում արևմտահայ բանաստեղծների ստեղծագործությունների ասմունքող: Կամո Տեր-Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 4-ին՝ ժամը 18:00-ին, Սբ. Սարգիս եկեղեցում (Նորքի 5-րդ զանգված), հուղարկավորությունը՝ հունվարի 5-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
