Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Իսկ 120 հազար գերի ունեցող հայ ազգը լուռ է». Հակոբ Հակոբյան

«Իսկ 120 հազար գերի ունեցող հայ ազգը լուռ է». Հակոբ Հակոբյան
432
Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 14:30

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Հայաստանի Հանրապետության ապիկար իշխանությունները համակ ուշադրությամբ հետևում են, թե ինչ է լինելու շրջափակման մեջ հայտնված 120 հազար արցախցու հետ:
Իսկ 120 հազար գերի ունեցող հայ ազգը լուռ է: 120 հազար գերի ունեցող Հայաստանի Հանրապետության սնանկ իշխանությունները դեռ իշխանության ղեկին են: Այս իրողությունը պահանջում է տարաձայնությունների հարթում, համախումբ քայլեր, համաժամանակյա ծրագրված գործողություններ: Այսօր առավել քան երբևէ տեղին է Չարենցյան հանրահայտ կարգախոսը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»»:

Աղբյուրը`   Հակոբ Հակոբյան