Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Տարօրինակ սկզբունքներ են կիրառվում ավիաանվտանգության ոլորտում»․ Կարեն Հեքիմյան

«Տարօրինակ սկզբունքներ են կիրառվում ավիաանվտանգության ոլորտում»․ Կարեն Հեքիմյան
283
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 11:24

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Տարօրինակ սկզբունքներ են կիրառվում ավիաանվտանգության ոլորտում:
Օրինակ՝ չի թույլատրվում օդանավ անցկացնել 100 մլ հեղուկից ավելի: Անվտանգության աշխատակիցները բացատրում են, որ հեղուկի՝ 100 մլ ավելի ծավալի, ձեռքի ուղեբեռում ունենալը վտանգավոր է կամ ռիսկային: Սակայն, անվտանգության աշխատակիցներից մոտ 5-10 մ հեռավորության վրա են գտնվում օդանավակայանների Duty Free-ները, որտեղ ուղևորը կարող է անսահմանափակ ծավալի հեղուկ գնել և այն օդանավ տանել: Ընդ որում, ուղևորը կարող է Duty Free-ից անսահման ծավալով գնել հենց այն նույն ապրանքանիշի հեղուկը (ջուր, լիմոնադ, օծանելիք, օղի, գինի, հյութ և այլն), որն իրեն՝ «անվտանգության ապահովման» առումով, արգելված էր օդանավ անցկացնել, ենթադրենք՝ 101 մլ ծավալով:
Նույնը, օրինակ՝ կրակայրիչների դեպքում: Բոլոր ցուցանակներում գրված է, որ չի թույլատրվում կրակայրիչ օդանավ տանել, սակայն ուղևորը կարող է անսահմանափակ կրակայրիչներով մտնել օդանավ, եթե դրանք գնել է օդանավակայանի Duty Free-ից: Եվ այդպես ամեն ինչ:
Խնդիրն ունի բազմաթիվ պարադոքսներ: Օրինակ՝ ավիաանվտանգության ծառայությունը մածուկը ևս դիտարկում է որպես հեղուկ: Այսինքն, վերջիններիս գնահատմամբ, ենթադրենք՝ տոմատի մածուկն ու սմբուկի խավիարը դա հեղուկ է:
Իսկ ամենավատն այն է, որ ոլորտում գրեթե բացակայում է հասանելիությունն արդարադատության նկատմամբ: Ոլորտի աշխատակիցը և՛ վարչական մարմին է, և՛ դատավոր: Վերջինս բռնագրավվում է օդանավ անցկացնել չթույլատրվող իրերն առանց որևէ փաստաթղթավորման, դրանով իսկ բացառելով հետագայում իր գործողությունների դատական կարգով բողոքարկման գործընթացը:
Մի խոսքով, беспредел ոլորտ է»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան