Էրդողանը ցանկանում է Պուտինի հետ քննարկել գազային հանգույցի թեման
![]() 232 Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 13:24 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ այսօր կայանալիք հեռախոսազրույցի ընթացքում մտադիր է քննարկել Մոսկվայի առաջարկած «գազային հանգույցի» նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «РИА Новости» գործակալությանը հաղորդել Է Անկարայի դիվանագիտական աղբյուրը: «Սա երկկողմ օրակարգի հիմնական թեմաներից մեկն է, որը գտնվում է երկու ղեկավարների անմիջական վերահսկողության ներքո։ Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր գործնական քայլերի մեկնարկի մասին, գործընթացը համաձայնեցվում է։ Այդ կապակցությամբ ղեկավարները նույնպես քննարկում են մանրամասներ ու առաջարկներ», - ասել է գործակալության զրուցակիցը։ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել Էին մանրամասնորեն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, կարելի Է գազի մատակարարումները տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Ընդ որում, ինչպես հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, խոսքը ոչ միայն Թուրքիայում առևտրային հարթակ ստեղծելու, այլև ենթակառուցվածքների զարգացման և հարավային ուղղությամբ մատակարարումների ավելացման մասին է։ Ըստ նրա՝ սրան կարող են մասնակցել նաև այլ երկրներ. հարավային ուղղությամբ Եվրոպային գազ են մատակարարում նաև Ալժիրը, Կատարը և Ադրբեջանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
