Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Genocide Watch-ը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Genocide Watch-ը կոչ է անում ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
220
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 18:18

Genocide Watch կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված։
«ԱՄՆ-ը պետք է դատապարտի Ադրբեջանին և

1) կիրառի 907 հոդվածը և դադարեցնի ռազմական օգնությունը,

2) պատժամիջոցներ մտցնի՝ օգտագործելով Մագնիտսկու օրենքը և կիրառելի այլ իրավական գործիքներ,

3) արտակարգ օգնություն ուղարկի 120 000 հայերին, որոնք հումանիտար ճգնաժամի մեջ են»,- նշվել է կազմակերպության Twitter-ի հայտարարությունում։
Genocide Watch-ը նաև համաշխարհային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանին Արցախի ժողովրդին քաղցի և ցրտի մատնելու աղաղակող փորձի համար։