«Մթերային խանութները դատարկվել են, դեղատներում չկան անհրաժեշտ դեղամիջոցներ». Անուշ Շահրամանյան
![]() 291 Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 19:18 Փաստաբան Անուշ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի շրջափակման 24-րդ օրը. մթերային խանութները դատարկվել են, բոլորը…դեղատներում չկան տակդիրներ, ջերմիջեցնող դեղամիջոցներ, 60+ անձանց համար ամենօրյա օգտագործվող արյան ճնշումը կարգավորող դեղերը, մրգի ու բանջարեղենի խանութները փակ են, սրճարաններն ու ռեստորանները փակ են, սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել մի քանի օր հետո, եթե ճանապարհը չբացվի, այս նույն ժամանակահատվածում իշխանությունները լուռ են՝ մարդկանց թողնելով կատարյալ անորոշության ու երեխաների օրվա հացը չհայթայթելու վախի մեջ։ Ինչու է կարեւոր արցախյան ներկայիս իրականության մասին խոսելը, բարձրաձայնելը, ինչու են դա պարտավոր անել անխտիր բոլորը 100 հոգանոց լսարան ունեցողներից մինչեւ հանրային հայտնի դեմքեր, ամեն օր, նախ նրա համար, որ տեղական իշխանությունները գործեն, բոլոր ռեսուրսները կենտրոնացնեն խնդիրը արժանապատիվ լուծելու համար, պետք ա գումարներ ծախսվեն տեղական բլոգերներից սկսած միջազգային մամուլում Արցախի խնդիրները լուսաբանելու, միջազգային ճնշումը մեծացնելու համար, պետք ա մարդկանց ցույց տալ ինչ ա արվում, դրա համար հանրային մեծ պահանջ ա պետք»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
