Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ». ԱՀ ՄԻՊ

«Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ». ԱՀ ՄԻՊ
239
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 21:48

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Այս իրավիճակում միակ իրատեսական քայլն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է: Միջազգային դերակատարները պետք է որոշեն՝ կարևո՞ր է սովամահ մարդկանց կյանքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը»,- գրել է Ստեփանյանը: