Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Գերմանիայում գրանցված է ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստական

Գերմանիայում գրանցված է ավելի քան մեկ միլիոն ուկրաինացի փախստական
242
Չորեքշաբթի, 04 հունվարի, 2023 թ., 21:54

Գերմանիայի դաշնային ոստիկանությունը մինչև հունվարի 2-ը գրանցել է Ուկրաինայից ժամանած մոտ 1,046 միլիոն փախստականի, լրագրողներին հայտնել է Գերմանիայի ՆԳՆ ներկայացուցիչ Մաքսիմիլիան Կալը։
«Ես կարող եմ ձեզ ասել Ուկրաինայից փախստականների ընդհանուր թիվը, որոնք գրանցված են Գերմանիայում օտարերկրացիների կենտրոնական ռեգիստրում, հունվարի 2-ի դրությամբ կա 1,45,854 մարդ», - ասել է Կալը ճեպազրույցում։
Նա պարզաբանել է, որ գրանցված ուկրաինացի փախստականների մոտ մեկ երրորդը երեխաներ և դեռահասներ են։