CNN-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը
![]() 328 Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 21:18 CNN-ը հոդված է հրապարակել, որում ներկայացվում է Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը: Նշվում է, որ ցուցարարները Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների, Ադրբեջանում ցույցերն անօրինական են համարվում, եթե դրանք չեն արժանանում կառավարության հավանությանը: «ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ավելի քան մեկ տասնյակ երկրներ, այդ թվում՝ Կանադան և Մեքսիկան, Ադրբեջանին կոչ են արել բացել Լեռնային Ղարաբաղի ճանապարհը, սակայն այդ կոչերն անտեսվել են… Ռուսաստանը խնդիրը լուծելու համար չի կարողացել որևէ նշանակալի քայլ անել: Բայց միևնույն ժամանակ, Ռուսաստանը չի ցանկանում արևմտյան երկրներին թույլ տալ միջամտել և լուծել դիմակայությունը»,- նշվում է հոդվածում: Հեղինակը նաև հիշեցնում է, որ 2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց հրադադար, տարածաշրջանում տեղակայվեցին ռուսաստանցի խաղաղապահներ, սակայն դա, ըստ նրա, այնքան էլ լավ լուծում չէր: «Քանի որ Ռուսաստանն Ուկրաինայում թուլացել է, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ միջնորդ չկա: Ադրբեջանն, օգտագործելով նավթից և գազից ստացված իր զգալի հարստությունը, փորձում է տեղում առավելագույն առավելություններ ստանալ», - նշվում է հոդվածում: «Տնտեսական և ռազմավարական գործոնների ցանցը Մոսկվային կապել է Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ: Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման և բազմաթիվ տնտեսական գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից ավելի ու ավելի է մեծացել՝ առևտուր իրականացնելու և պատժամիջոցներից խուսափելու համար: Թուրքիան դարձել է ռուսական նավթի և գազի արտահանման և ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը», - գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ քանի որ ռուս-թուրքական կապերն ավելի են ամրացել, Մոսկվան չի ցանկանում հակազդել Ադրբեջանի վարքին, ինչի հետևանքով իրավիճակը կարող է լուրջ և մահացու ելքի հանգել: Հոդվածի հեղինակը հավելում է, որ «Ռուսաստանն ու Թուրքիան նպատակ ունեն գերիշխել Հարավային Կովկասում իրենց փոքր հարևանների հաշվին»։ «Այն ժամանակ, երբ Արևմուտքը մրցակցում է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում՝ դա ներկայացնելով որպես հանուն ժողովրդավարության պայքար անձնիշխանության դեմ, սա կենսական ասպարեզ է՝ նույնը ցույց տալու, ինչպես նաև ապացուցելու, որ Արևմուտքն իրական ազդեցություն ունի հետխորհրդային տարածաշրջանում… ԱՄՆ-ն և ԵՄ-ն անխոհեմաբար Ռուսաստանին են թողել Հարավային Կովկասում խաղաղությունը պահպանելու գործը: Արևմտյան տերություններն այժմ պետք է գործեն դիվանագիտական ողջ կշռով՝ շտկելու սխալը», - եզրափակում է հոդվածի հեղինակը: |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
