Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վիտոն դեռ պիտի պատասխան տա». Տիգրան Պետրոսյան

«Վիտոն դեռ պիտի պատասխան տա». Տիգրան Պետրոսյան
1043
Շաբաթ, 07 հունվարի, 2023 թ., 13:18

Արցախաբնակ ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Վիտալի Բալասանյանի՝ պաշտոնից ազատվելուն, ասել է, որ նա դեռ պետք է պատասխան տա. «Շուտ թե ուշ՝ պետք է հանեին: Ու հետո՝ մենակ հանելով չի, Վիտոն դեռ պիտի պատասխան տա: Նենց չի, որ նա իրա գլխու էր ամեն ինչն անում, բայց իր մասով պետք է պատասխան տա»: Պետրոսյանը խոսել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասին. «Վիտոյին փչացրեց, հիմա էլ ուրիշին ա դնում: Ինքը բացի նրանից որ ամենամեծ մեղավորն ա այս ամենում, էս երկու տարիների մեջ նաև ազգակործան քաղաքականություն է վարել»: