«Թուրքիան իրոք մեծ քայլ է կատարում՝ հեռահար ապահովելով Ադրբեջան-Նախիջևան ուղղակի կապը»․ Նարինե Դիլբարյան
![]() 273 Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 03:18 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «ՀՀ ԱԳՆ-ն և մնացյալք, ովքեր Արցախի շրջափակման այս բարդագույն օրերին ոգևորվել և «հույս» էին հայտնում, թե Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելուց հետո Թուրքիան այլ քայլեր ևս կանի՝ 3-րդ երկրների համար կապահովի ցամաքային սահմանը հատելու հնարավորությունը, արդյոք ի՞նչ պետական նպատակներով են առաջնորդվում: Արցախ-Հայաստան Ճանապարհը փակող երրորդ ռազմավարական կողմը՝ Թուրքիան, իրոք մեծ քայլ է կատարում՝ հեռահար ապահովելով Ադրբեջան-Նախիջևան ուղղակի կապը: Եթե այդպես կտրիճ բանակցող են՝ ինչո՞ւ Թուրքիային չեն դիմում, որ ազդի և կողմնորոշի կրտսեր գործընկեր Ադրբեջանին՝ կանխել հումանիտար աղետը Արցախում, բացել ցամաքային և օդային կապը: Որտե՞ղ է Կարապետ Ռուբինյանը, Արարատ Միրզոյանի հետ թող կապվեն Քըլըչի և Չավուշօղլուի հետ, ի՞նչ երրրոդ երկրներ, հարաբերություններ են հարթում, բանակցում, թող հումանիտար ցեղասպան աղետը հանգուցալուծեն: Հընթացս էլ հարցնեն Արարատի լանջին մոդուլային ռազմաբազա՝ գիշերային տեսանելիության տեսախցիկների արդիական համակարգերով և ինքնակառավարվող զենքերով ինչո՞ւ են կառուցում, այդ ո՞ր «ահաբեկիչներից» են պաշտպանվում՝ բիբլիական Արարատի լանջին»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30

