«Այսօր իր գործունեությունն է դադարեցնում «Կալանք տվող դատարանը»». Ալեքսանդր Կոչուբաև
![]() 255 Շաբաթ, 07 հունվարի, 2023 թ., 15:54 Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. «Այսօր իր գործունեությունն է դադարեցնում «Կալանք տվող դատարանը»: Դատաիրավական հերթական ռեֆորմի բարեհաջող տապալումից հետո կայացվեց դատաիրավական այս մուտացիան վերացնելու քաղաքական որոշում: Այս դատարանի գործունեութունը որակում եմ խայտառկ ցածր որակի: Տեսանք ամեն ինչ այստեղ. ակնհատ ապօրինի կալանքներ, դրանց երկարացումներ, ծայրահեղ ցածր ստանդարտի կիրառմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլատրում, կալանքի ֆետիշ, կալանքի մերժման նորմի ինստիտուցիոնալ մոռացություն, քաղաքական գործերով հպատակություն և իրավական բազմաթիվ արատներ: Ամենացավալին այս պատմության մեջ իրավունքի այլասերումն էր, դրա իջեցումը քաղաքական շրջանակների կամքի մակարդակի: Այս դատարանի գործունեությունը այնքան խորը գաղափարական վակուում է առաջացրել, որ դրա հետևանքները տևական ժամանակ բարդ է լիենլու հաղթահարել: Այս ամենի հետ մեկտեղ ինձ այդքան էլ չի ուրախացնում կալանքատուների դատարանի փակումը, քանի որ սա մեզ վերադարձնում է մացոաբանության տիրույթ: Չմոռանանք, որ «սովորական դատարաններում» կան մնացականմարտիրոսյաններ, ովքեր կալանքատվության ասպետներն են: Աղբյուրը` Ալեքսանդր Կոչուբաև |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
