Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, կատարվել է հոգեհանգստյան կարգ

Արցախի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, կատարվել է հոգեհանգստյան կարգ
270
Շաբաթ, 07 հունվարի, 2023 թ., 18:12

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի գործող եկեղեցիներում այսօր մատուցվել է հոգեհանգստյան պատարագ՝ ի հիշատակ մեր բոլոր ննջեցյալների։

Արցախի թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ՝ հավարտ որի կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Արարողության ավարտին թեմի հոգևորականաց դասը այցելել է հուշահամալիր՝ իրենց խոնարհումը բերելու անմահացած նահատակների հիշատակին: Հոգևորականները Քրիստոսի Ծննդյան ավետիսն են փոխանցել մեր քաջորդիներին և միասնական աղոթք վերառաքել նրանց հոգիների խաղաղության համար։