Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ․ սա իսկական աղետ է»․ Նորիկ Նորիկյան

«Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ․ սա իսկական աղետ է»․ Նորիկ Նորիկյան
226
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 16:06

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը գրում է. «Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է 6 մարդ։
Սա իսկական աղետ է։ Ըստ էության, ամեն օր արձանագրվում է մահվան ելքով ավտովթարներ։
Մեր ճանապարհները դարձել են մահվան ճանապարհներ, վտանգված է անվտանգ երթևեկությունը...
Ցանկացած պահի յուրաքանչյուրս կարող ենք դառնալ երթևեկության զոհ:
Մեկ անգամ չէ, որ կրկնում եմ՝ այս ոլորտում պետք է իրականացվեն արմատական փոփոխություններ՝ ճանապարհային երթևեկությունն անվտանգ դարձնելու համար:
Գոյություն չունի երթևեկության կուլտուրա, հազարավոր վարորդներ ու հետիոտներ չեն տիրապետում երթևեկության տարրական կանոններին, իսկ բազմաթիվ ճանապարհներ բարվոք չեն...
Քանի՞ մարդ պետք է մահանա մեր ճանապարհներին, որպեսզի մենք սթափվենք ու լրջագույն բարեփոխումներ իրականացնենք․․․»։

Աղբյուրը`   Նորիկ Նորիկյան