Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ի գիտություն՝ տնտեսվարող սուբյեկտների․ Արցախի ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողովը զգուշացնում է

Ի գիտություն՝ տնտեսվարող սուբյեկտների․ Արցախի ՀԾՏՄ կարգավորող հանձնաժողովը զգուշացնում է
846
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 16:12

ԱՀ Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտնում է․ «Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ
Տնտեսավարող սուբյեկտներին ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ենք, որ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:
​Այն տնտեսավարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից»: