Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Գալուստյանը, Սիմոնյանը, Պետրոսյանը և այլոք՝ Ուկրաինայի «սև ցուցակում»

Գալուստյանը, Սիմոնյանը, Պետրոսյանը և այլոք՝ Ուկրաինայի «սև ցուցակում»
240
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 18:12

Ուկրաինան 10 տարի ժամկետով նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք արտիստների նկատմամբ։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով ուժի մեջ է մտնում Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։
Փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների ենթարկված անձանց ուկրաինական ակտիվները կարգելափակվեն, նրանց հետ առևտրային գործարքները կդադարեցվեն, արժեթղթերով գործարքները և հեղինակային իրավունքների փոխանցումը կարգելվեն։
Պատժամիջոցների ենթարկվածների ցուցակում են՝ Միխայիլ Գալստյանը, Եվգենի Պետրոսյանը, Նիկիտա Միխալկովը, Իրինա Ալեգրովան, Մարգարիտա Սիմոնյանը, այլ հայտնի գործիչներ։