Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախի բնակիչը չի հանդիպել «էկոակտիվիստների» հետ. ԱԱԾ-ն հերքում է

Արցախի բնակիչը չի հանդիպել «էկոակտիվիստների» հետ. ԱԱԾ-ն հերքում է
343
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 19:48

Հարգելի քաղաքացիներ, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ Արցախի Հանրապետության բնակիչն իբրև հանդիպել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակած «էկոակտիվիստների» հետ։

Նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ։ Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայություն