Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերը համալրվում են որոշ ապրանքատեսակներով

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերը համալրվում են որոշ ապրանքատեսակներով
374
Կիրակի, 08 հունվարի, 2023 թ., 19:54

Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները՝ շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն: ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։
Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին, որտեղ դեռևս առաքում չի կատարվել՝ նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը, իսկ հրուշակեղենի արտադրամասերին շաքարավազի առաքումը ևս կիրականացվի այսօրվա և վաղվա ընթացքում։

ԱՀ ԳԳԱ հիմնադրամը խնդրում և հորդորում է իրավիճակին մոտենալ ըմբռնումով, խուճապի չմատնվել և ավելորդ գնումներ չկատարել։