Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զարմացնում են որոշ, առաջին հայացքից կարծես խելքը գլխին մարդիկ»․ Սուրեն Սահակյան

«Զարմացնում են որոշ, առաջին հայացքից կարծես խելքը գլխին մարդիկ»․ Սուրեն Սահակյան
247
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 01:12

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը գրում է. «Զարմացնում են որոշ, առաջին հայացքից կարծես խելքը գլխին մարդիկ, որոնք պնդում են, թե Ռուսաստանը Հայաստանից չի հրաժարվի ու չի գնա էստեղից։ Նախ, ընդամենը 100 տարի առաջ զուտ քաղաքական որոշ շերտերի իշխանական ամբիցիաներին տուրք տալու պատճառով Ռուսաստանը հրաժարվել ա իր 800.000 ք․կմ սուվերեն տարածքից։ Դա մի 20-25 հատ Հայաստան ա։ Երկրորդն էլ, Էն, որ Հայաստանը Ռուսաստանի համար «կենսական» շահերի անփոխարինելի կենտրոն ա, նույնքան միֆականացված ա, ինչքան էն, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտ Ռուսաստանը կամ թույլ չէր տալու կամ էլ նման պարագայում կկանգներ մեր կողքը։ Հա, այլ հավասար պայմաններում մեծ հավանականությամբ տենց էլ կլիներ, բայց իրավիճակները տարբեր են լինում։ Ղրիմի անեկսիայից հետո, ակնհայտ էր, որ Ռուսաստանը փոխել ա քաղաքականությունը ու մեր փոքր տարածաշրջանում 2015թ-ից իր հետաքրքրությունների կենտրոն ա դարձրել Ադրբեջանը՝ ազդեցության գոտին արևելք տեղափոխելով։ Այլ պարագայում սպառազինության բալանսը նենց չէր խախտի, որ պատերազմն անխուսափելի դարձներ։
Էս կապակցությամբ տեղին ա հիշեցնել նաև, որ պատերազմը ու դրանում Ռուսաստանի դերակատարությունը ամենևին Նիկոլի «սոռոսականության» հետևանք չէր, ոչ էլ նրա, որ Պուտինին օդանավակայանում չէր դիմավորել։ Դա քաղաքականության վուլգար ձևի կենցաղականացում ա (ինչով տասնյակ տարիներ զբաղված ա եղել ներկայիս «քաղաքական» խավը)։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Փաշինյանի որևէ կառավարություն, առավել ևս պատերազմից առաջ գործող, արտաքին քաղաքականության ոլորտում որևէ բանով փայլել ա»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան