Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արցախն ուներ երկու պաշտպանիչ շերտ». Հովհաննես Իշխանյան

«Արցախն ուներ երկու պաշտպանիչ շերտ». Հովհաննես Իշխանյան
332
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 17:06

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Արցախն ուներ երկու պաշտպանիչ շերտ։
Հայաստանը և Ռուսաստանը։
Առաջին պաշտպանիչ շերտը Մսրա ծռերի ու այլ տարատեսակ դավաճանների տարիների ջանքերով, ատելություն տարածելով եղավ ճղել 2018 թվականին։
Հիմա չկա առաջին պաշտպանիչ շերտը․ հայկական զորքերը դուրս են բերվել Արցախից, Երևանում վեր ընկած են ցեղասպան Թուրքիայի կամակատար դավաճանները, որ սկի պարենի համար ոչ մի տեղ չեն դիմում։ Մնացել է Ռուսաստանը։
Ու եթե չկա առաջին պաշտպանիչ շերտը, հո չե՞ն մտնելու ՊՊԾ գունդ գրավեն ընդդեմ Հայաստանի, հո 800 հեկտարի համար պատեպատ տվողները, 8000-ից ավելի քառակուսի կիլոմետրի համար իրենց պատեպատ չե՞ն տալու, հո պատերազմի չե՞ն մասնակցելու, հո կառավարության շենքը չե՞ն շրջափակելու, հո սեպտեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո չեն կոտորելու իրանց, որ հասնեն Հայաստանի դավաճանների հեռացմանը, հո Ադրբեջանի վայրագությունները մատնացույց չե՞ն անելու, հո չեն ասելու ամբողջ աշխարհին, որ էկոլոգի անվան տակ տեռորիստներով սովամահ են անում հայերին։
Չեն անելու, որովհետև նպատակը Արցախի պաշտպանիչ շերտերը վերացնելն է։ Ռուսական բազայի մոտի հրայհրոցի ողջ տրամաբանությունը դա է։ Մսրա ծռեր, թե Ադրբեջանի ժողովրդական բևեռ, Քեմալական պայմանագրին համահավասար դավաճան են՝ հայախոս ու հայ ժողովրդի պաշտպանիչ շերտերը ճղող։
Եվ կարևոր չի քյալ են, թե գիտակցված ուրացողներ, կարևոր է, որ բոլորիս դավաճանությամբ հանձնում են ցեղասպանի քմահաճույքին»։