Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա

Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա
288
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 16:00

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2022 թվականի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է ՀՀ բուժհաստատություններում:
Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում:
2023 թվականի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա:
Շրջափակման օրերին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 110 երեխա: Այս մասին հայտնում է ԱՀ ԱՆ-ը:

Աղբյուրը`   ԱՀ ԱՆ