Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Լեհաստանը նոր դիվիզիա կստեղծի երկրի արևելքում

Լեհաստանը նոր դիվիզիա կստեղծի երկրի արևելքում
238
Երկուշաբթի, 09 հունվարի, 2023 թ., 22:12

Լեհաստանի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը հայտարարել է, որ Լեհաստանի իշխանությունները հավանություն են տվել երկրի արևելքում նոր ռազմական կազմավորման՝ Լեգեոնների առաջին հետևակային դիվիզիա ստեղծելու հայեցակարգին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Լեհաստանի արևելյան հատվածը նախատեսվում է համալրել լեհական զորքերով, այդ նպատակով նոր զորամասեր են ստեղծվում։

«16-րդ մեխանիզացված դիվիզիայի միջև, որը հիմնականում գործում է Վարմիա-Մասուրյան վոյևոդությունում և 18-րդ մեքենայացված դիվիզիայի միջև, որը հիմնականում գործում է Մազովյան և Լյուբլինի վոյևոդություններում, ստեղծվում է Առաջին լեգեոնի հետևակային դիվիզիան, որը գործելու է հիմնականում Պոդլասկիի վոյևոդության տարածքում»,- հայտնել է նախարարը։

Բլաշչակը հավելել է, որ նոր ստորաբաժանումը նախատեսվում է համալրել ամերիկյան Abrams տանկերով և հարավկորեական K-2 տանկերով, լեհական արտադրության Krab ինքնագնաց հաուբիցներով, հարավկորեական K-9-ներով և անօդաչու հետախուզական համակարգերով։

Ավելի վաղ Լեհաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Յակուբ Կումոչը հայտնել էր, որ Լեհաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինա խորհրդանշական քանակությամբ Leopard տանկեր տեղափոխելու հնարավորությունը, փոխանցում է RT-ն։