Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ամանորը շքեղ է տոնել, 8 միլիոն դրամ է ծախսել». Ոսկան Սարգսյան

«Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետն ամանորը շքեղ է տոնել, 8 միլիոն դրամ է ծախսել». Ոսկան Սարգսյան
468
Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 01:06

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը ամանորը շքեղ է տոնել, 8 միլիոն դրամ ծախսել
Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներում ամանորի տոնակատարությունները համեստ են եղել, Երևանից երգիչ-երգչուհիների չեն հրավիրել։ Իսկ սահմանամերձ Չինարի գյուղում արդեն 3-րդ տարին է, ինչ տարեմուտի հրավառություներ չեն արվում։ Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի նախաձեռնությամբ Դիլիջան քաղաքում ամանորը նշել են մեծ շուքով, քաղաքի փողոցները զարդարվել են տոնական լույսերով, Դիլիջանի կենտրոնում տեղադրվել է մեծ տոնածառ, դեկտեմբերի 27-ին կայացել է բացօթյա տոնական մեծ համերգ՝ մայրաքաղաքից հրավիրված երգիչ-երգչուհիների և DJ-ի մասնակցությամբ, հագեցած ժամանակակից լուսային ձևավորումներով։ Դիլիջան համայնքի ղեկավարի Նոնա Գրիգորյանը զեկուցագրով դիմել է Դիլիջան համայնքի ղեկավարին ամանորյա միջոցառումների կազմակերպման հարցով, համայնքի ավագանին 2022թ․ դեկտեմբերի 1-ին որոշել է Դիլիջան համայնքի 2022 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 8 միլիոն դրամ հատկացնել ամանորյա միջացառումներ կազմակերպելու համար։ Համայնքապետարանի ինտերնետային կայքում տեղադրված ավագանու այդ որոշումը տառասխալով է գրված՝ «ամանօրյա»։ Դիլիջանի պետական քոլեջի շրջանավարտ, այժմ Եվրոպական համալսարանում հեռակա սովորող, ՔՊ Դիլիջանի կազմակերպության ղեկավար, 1984թ․ ծնված Դավիթ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021թ փետրվարի 26-ի որոշմամբ Դիլիջանի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել, նույն տարվա հոկտեմբերի 17-ին կայացած Դիլիջան համայնքի ավագանու ընտրություններով արդյունքներով ձևավորված ավագանու կողմից նա ընտրվել է համայնքի ղեկավար»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան