Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մենք չենք ասում, ձեր պատգամավորն է ասում»․ լրագրողը՝ Փաշինյանին

«Մենք չենք ասում, ձեր պատգամավորն է ասում»․ լրագրողը՝ Փաշինյանին
227
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 13:18

Ասուլիսի ժամանակ լրագրողը վարչապետ Փաշինյանին հարց հղեց. «Կառավարության գործող ծրագրում, որ ընդունվել է 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո, սևով սպիտակի վրա գրված է, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է: Գրված է նաև, որ ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ անվտանգության կարևոր պայմաններից մեկն է: Հիմա կառավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես անվտանգության երաշխավորի դերո՞ւմ է գնում բանակցում Ադրբեջանի նախագահի հետ: Դուք արցախցիների անունից նրանց ճակատագիրը որոշելու հարցերն եք քննարկում, դուք կատարու՞մ եք արդյոք այդ երաշխավորողի դերը: Թե՞ ինչպես ձեր պատգամավորներից մեկն էր ասում, ՀՀ-ի անվտանգությունը չենք կարողանում ապահովել, էլ ուր մնաց՝ Արցախի»:
«Բանակցությունների ընթացքում մենք ԼՂ բնակիչների ճակատագիրը որոշղի հավակնություն չենք ցուցաբերում: Դա սխալ բանաձև է: Այդ ճակատագրի հարցում որոշիչ դերը պետք է ունենա ԼՂ ժողովուրդը»,- պատասխանեց Փաշինյանը: Դիտարկմանը՝ բայց դուք եք բանակցում, պատասխանեց. «Հա, շատ լավ, մենք բանակցում ենք, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն Բաքվի և Ստեփանակերտի միջև: Էդ որ ասում եք՝ Հայաստանի Հանրապետությունն սկի իր անվտանգությունը չի կարողանում ապահովել...»:

«Մենք չենք ասում, ձեր պատգամավորներից մեկն է ասում»,- նկատեց լրագրողը:
«Այո, այո, մեր պատգամավորներից մեկն է ասում, ՀՀ-ն այս տրամաբանությամբ եթեիր անվտանգությունը կարողանար ապահովել, մեր անվտանգության հիմքում էդ բանաձևը չէր լինի, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը: Սրանք լուրջ, բարդ հարցեր են»,- ասաց Փաշինյանը: