Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ձեր ներկայացրած փաստերից 160-ը մանիպուլյատիվ են»․ լրագրողը՝ վարչապետին

«Ձեր ներկայացրած փաստերից 160-ը մանիպուլյատիվ են»․ լրագրողը՝ վարչապետին
301
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 13:48

«Դուք նախկինում մշտապես խոսում էիք բաց թափանցիկ կառավարության մասին, այսօր, 2020-ի պատերազմից հետո առաջին նմանատիպ հանդիպումն է լրագրողների հետ: Դուք միշտ ներկայացնում էիք 100 փաստ նոր Հայաստանի մասին: Դրան ի հակադրություն՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հրապարակել է 160 փաստ, որոնք մանիպուլյատիվ են եղել, սուտ են եղել ու չեն իրականացվել»,- Փաշինյանի հարց հղեց լրագրողը:
«Ձեր 160 փաստերին ծանոթ չեմ, անպայման կծանոթանամ: Ինչ վերաբերում է 100 փաստերին, 2022 թվականին էնքան շատ են փաստերը՝ սկսած տնտեսական ցուցանիշներից, բյուջեի եկամտային մասի աճից, աշխատավարձերի աճի մասին, աշխատատեղերի աճի մասին, լայնածավալ բարեփոխումներ, որ տեղի են ունենում ԶՈւ-ում, Ոստիկանությունում, ճանապարհներ և այլն: Բացի անվտանգությունից, բոլոր ոլորտներում հաջողություններ ունեցել են: Իսկ թափանցիկությունը՝ սրանից էլ թափանցի՞կ»,- պատասխանեց Փաշինյանը: