Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գրված չի, որ եթե խաղաղապահները չեն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը, ՀՀ-ն պետք է վերահսկողություն հաստատի ու տա ռուսներին». Փաշինյան

«Գրված չի, որ եթե խաղաղապահները չեն ապահովում Լաչինի միջանցքի անվտանգությունը, ՀՀ-ն պետք է վերահսկողություն հաստատի ու տա ռուսներին». Փաշինյան
270
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 14:24

Լրագրողի հարցին՝ միայն Ադրբեջանն ու ՀՀ իշխանություններն են դեմ ռուս խաղաղապահներին, Փաշինյանը պատասխանեց. «Մենք ռուս խաղաղապահներին չենք քննադատում, նրանց գործունեության վերաբերյալ մեր մտահոգություններն ենք հայտնում, որոնք վաղուցվա ծագում ունեն: «Եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Լաչինի միջանցքի աշխատանքն ապահովում են ռուս խաղաղապահները, գրված չի, որ եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում ապահովել, Հայաստանը պետք է այն իր վերահսկողությունը հաստատի ու տա ռուսներին: Այդտեղ պարտավորվածություն ունեն ՌԴ-ն ու Ադրբեջանի Հանրապետությունը:

Լիարժեք համաձայն եմ, որ ռուս խաղաղապահներն են ԼՂ-ի ժողովրդի անվտանգությունն ապահովում հենց այսօր: Բայց մեք ունենք Փառուխի նախադեպը»: