Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Բառապաշարն իսկ վկայում է, որ նա «գլոբալ» ուժերի դրածոն ու խամաճիկն է». Արմեն Այվազյան

«Բառապաշարն իսկ վկայում է, որ նա «գլոբալ» ուժերի դրածոն ու խամաճիկն է». Արմեն Այվազյան
271
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 23:12

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանի գրառումը. «Թուրքիան Ադրբեջանի հետ միասին իրականացնում է Արցախի պաշարումը,
Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ՀՀ տարածքի բռնազավթման գործում,
Թուրքիան Էրդողանի ու նրա կնոջ շուրթերով խրախուսում է Ադրբեջանին՝ չվերադարձնել հայ ռազմագերիներին,
Թուրքիան ոգեկոչում է ու փառաբանում է Էնվերին, Թալեաթին ու մյուս հայակերներին...
Թուրքիան նույն ցեղասպան Թուրքիան է։
Իսկ մարդամեկը ՀՀ հեռուստաալիքներով հենց հիմա ողջունում է հայ-թուրքական հարաբերություններում իր աչքին նշմարվող «դինամիկան», շահագրգռվածություն և հույս է հայտնում ՀՀ տարածքով արևելք-արևմուտք (այսինքն՝ Ադրբեջան-Թուրքիա) ճանապարհների և Հայաստան-Թուրքիա երկաթուղու ու սահմանների բացման նկատմամբ, որովհետև, իր իսկ խոսքերով, այդ խնդիրը ստացել է «գլոբալ նշանակություն»։
Նման բաներ ասվում են այն նույն ժամանակ, երբ Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է Հայաստանի (առավելապես Ադրբեջանի ձեռքերով իրականացվող) ոչնչացման ընթացիկ ոճրագործությանը։ Այս մարդու բառապաշարն իսկ վկայում է, որ նա ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետն է, այլ «գլոբալ» ուժերի՝ ՀՀ-ում նշանակած դրածոն ու խամաճիկը։

Աղբյուրը`   Արմեն Այվազյան