«Պետք է Լաչինի միջանցքի փակումը աշխարհին ներկայացվի որպես Ռուսաստանի կողմից աջակցվող շրջափակում». Մարատ Հակոբյան
![]() 263 Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 00:12 Քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը Factor TV-ի եթերում համոզմունք է հայտնել, որ եթե Հայաստանը Լաչինի միջանցքի փակումը աշխարհին ներկայացնի ոչ թե միայն Ադրբեջանի կողմից շրջափակում, այլ հենց Ռուսաստանի կողմից աջակցվող շրջափակում, աշխարհի ռեակցիան այլ կլինի․ «Եթե Հայաստանն այդ կտրվածքով հարցը դնի, շատ հնարավոր է՝ Ադրբեջանի քաղաքականությունն էլ փոխվի Արևմուտքի ճնշումների տակ»,- ասել է նա։ Խոսելով օրերս Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ ԱԺԲ-ի նախաձեռնած «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով ակցիայի մասնակիցներին ոստիկանների կողմից բերման ենթարկելու մասին՝ վերլուծաբանը նկատել է․ «Արևմտյան մամուլի համար տեսարան է ստեղծվում, թե հայ ոստիկանները պաշտպանում են ռուսական ռազմաբազան հայ ժողովրդից։ Սա տարօրինակ է, այն ֆոնի վրա հատկապես, որ ամբողջ աշխարհը ամոթանք է տալիս ՌԴ-ին, իսկ ՀՀ-ում ոստիկանությունը պաշտպանում է նրանց։ Կարող էր ոստիկանությունն ընդամենը կարգը պաշտպանել և անկարգություններ թույլ չտալ․ ռուսներն էլ չեն միջամտում Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ակցիային»,- նշել է Հակոբյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
