Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հակառակորդը վերջին երկու տարում զավթել է Երևանի կեսից ավելիի չափով տարածք». Գևորգ Թոսունյան

«Հակառակորդը վերջին երկու տարում զավթել է Երևանի կեսից ավելիի չափով տարածք». Գևորգ Թոսունյան
252
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 17:42

Լրագրող Գևորգ Թոսունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հակառակորդը վերջին երկու տարում զավթել է Երևանի կեսից ավելիի չափով տարածք
2021-ին և 2022-ին, ըստ ՍիվիլՆեթի ուսումնասիրության (հիմնված արբանյակային լուսանկարների ու պաշտոնյաների, սահմանամերձ գյուղի բնակիչների վկայությունների վրա), Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի տարածքից 148 քառակուսի կիլոմետր կամ 14 800 հեկտար տարածք, ինչը համահավասար է Հայաստանի մայրաքաղաքի տարածքի կեսից ավելիին կամ Իջևանի, Գորիսի, Գյումրիի ու Վանաձորի համայնքների տարածքները միասին վերցրած։ Արցախյան առաջին պատերազմից հետո որևէ իշխանության օրոք հակառակորդը Հայաստանից այսքան շատ տարածքներ չի զավթել»:

Աղբյուրը`   Գևորգ Թոսունյան