Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրգործը վերաբացվել է

Վարդազարյանի և Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրգործը վերաբացվել է
269
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 17:48

Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին՝ ՔԿ քննիչի որոշումը»,- նշել է Խուդոյանը։