Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Կվերադառնամ, երբ մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները». Արտակ Բեգլարյան

«Կվերադառնամ, երբ մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները». Արտակ Բեգլարյան
288
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 21:24

Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հրապարակել և վերնագրել այն «Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության բակից հակիրճ անդրադարձ Արցախի իրավիճակին ու իմ աշխատանքներին, ինչպես նաև իմ վերաբերյալ տարածված բամբասանքի հերքում»: Նա հավաստիացրել է. «Ես վերադառնալու եմ իմ տուն, երբ շրջափակումը վերանա և բոլոր մեր հայրենակիցները վերադառնան իրենց տները: Նույնիսկ եթե որևէ հնարավորություն լինի վերադառնալու, ինձ համար սկզբունք է՝ որևէ կերպ չեմ կարող արտոնյալ լինել իմ ժողովրդի մնացած հատվածից»:
Մանրամասները՝ տեսանյութում: