Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոչ թե ունենալ 3 միլիոն վարչապետ, այլ՝ ազգի շահը գիտակցող առաջնորդ». Սենոր Հասրաթյան

«Ոչ թե ունենալ 3 միլիոն վարչապետ, այլ՝ ազգի շահը գիտակցող առաջնորդ». Սենոր Հասրաթյան
255
Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 02:12

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Ուժեղ և կենսունակ է այն ժողովուրդը, որի շարքերը հարուստ են մտածող և իրենց անելիքները գիտակցող անհատներով...
Թույլ և անկենսունակ է այն ժողովուրդը, որի շարքերը ստվար են իրականությունից անտեղյակ և մեկը մյուսին հանիրավի մերժող ասուններով...
Մտածող և իրենց անելիքն իմացող անհատները կարող են ունենալ միասնական նպատակ և այդ նպատակին հասնելու աննահանջ կամք...
Իրականությունից անտեղյակ և մեկը մյուսին հանիրավի մերժող ասունների վերջնական հանգրվանն անհայրենիք ապագան է...
Հ.գ.- Ուժեղ և կենսունակ Երկիր ունենալու համար Հայրենիքում բնակվող երեք միլիոնանոց ժողովուրդը ոչ թե պետք է ունենա երեք միլիոն վարչապետ (ինչպես տարիներ առաջ «խոստանում» էր ոմն պատահականություն), այլ երեք միլիոնանոց ժողովուրդը պետք է ունենա մտածող և իր ԱԶԳԻ իրական դերն ու շահը գիտակցող առաջնորդ»: