Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այս տարի կլինի Հայաստանի վերջին շանսը». Ալիև

«Այս տարի կլինի Հայաստանի վերջին շանսը». Ալիև
369
Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 22:42

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած ասուլիսում հայտարարել է, թե ակնկալում էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել 2022 թվականին։

«Ինչի՞ է սպասում Հայաստանը. հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է Ալիևը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ալիևը նշել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ սեղանին կլինի»։ «Ես պարզապես ստիպված եմ մեկ անգամ ևս ասել, որ այս տարին լինելու է վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- ասել է նա: