Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Փաշինյանական ավազակախումբը վստահեցնում էր, թե բացի գազից, մնացածը անցնում է նոր ճանապարհով». Հոխիկյան

«Փաշինյանական ավազակախումբը վստահեցնում էր, թե բացի գազից, մնացածը անցնում է նոր ճանապարհով». Հոխիկյան
346
Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 19:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «2022-ի հուլիսին, երբ Հայաստանի իշխանությունը հայտարարում էր, թե ադրբեջանցիները սարքում են Արցախին կապող նոր ճանապարհը և կից ենթակառուցվածքները, մի քանի անգամ հարց ենք տվել, թե ինչ է լինելու գազի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի ու ինտերնետի ճակատագիրը։
Պատասխանատվությունը գցելով Արցախի իշխանությունների վրա՝ փաշինյանական ավազակախումբը միաժամանակ վստահեցնում էր, թե բացի գազից, մնացածը անցնում է նոր ճանապարհով։
Բա ո՞ւր է, ինչո՞ւ Բերձորը հանձնելուց ավելի քան 4 ամիս անց Արցախ մտնող էլեկտրագծերը դեռևս թշնամու հսկողության տակ են։
Ինչո՞ւ գոնե հիմա չի կառուցվում նոր էլեկտրագիծը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան