Հայաստանի ՊՆ-ն զորավարժությունները չեղարկելու մասին ՀԱՊԿ-ին տեղեկացրել է հունվարի 5-ին
![]() 282 Չորեքշաբթի, 11 հունվարի, 2023 թ., 20:06 Պաշտպանության նախարարությունը հունվարի 5-ին է տեղեկացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբին՝ Հայաստանում ծրագրված զորավարժությունները աննպատակահարմար համարելու մասին։ Պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչպե՞ս են բացատրում ՀԱՊԿ-ի այսօրվա հայտարարությունը, թե Երևանից պաշտոնական ծանուցում չեն ստացել զորավարժությունները չեղարկելու մասին, մինչդեռ երեկ վարչապետն ասել էր, որ ծանուցումն արդեն ուղարկվել է, պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց. «Ինչպես հայտնեց վարչապետը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, «Անքակտելի եղբայրություն-2023» զորավարժության անցկացումը Հայաստանում համարել է ոչ նպատակահարմար և այդ մասին հունվարի 5-ին պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետին»։ Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ հունվարի 10-ին ՀԱՊԿ Միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը լրատվամիջոցներին հայտնել է, որ Միացյալ Շտաբը ստացել է ՀՀ ՊՆ պաշտոնական գրությունը և դիտարկում է զորավարժությունը ՀԱՊԿ այլ անդամ պետության տարածքում անցկացնելու հարցը: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
