Վարդանյանի մատնանշած ընտանիքն Արցախից դուրս է եկել երեխայի բուժման համար․ «Ժողովուրդ»
![]() 521 Ուրբաթ, 13 հունվարի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հունվարի 8-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում մի հայտարարություն արեց, որը մեծ աղմուկ բարձրացրեց: «Մենք գիտենք, որ ունևոր մի ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իրենց կապերը, և դա շատ մեծ արձագանք է ստացել: Հարցերից մեկն այն է, որ ոչ թե դա սխալ է, որ իրենք արել են, այլ որ դա չպետք է ընդունվի, որ դա է հաջողված ընտանիքի, հաջողակ մարդու մոդելը. տեսեք՝ ինքը կարողացավ»,- նշել էր նա: Սակայն մեր տեղեկություններով, Ռուբեն Վարդանյանի կողմից նշված ունևոր ընտանիքը ոչ թե մեկնել է հանգստանալու, այլ հիվանդ երեխային են բերել բուժման: Ընդ որում, Ռուբեն Վարդանյանն այդ մասին իմանալով արել է հայտարարություններ, որոնք նաև պառակտիչ բնույթի են եղել: Ինչո՞ւ. երեկ Ռուբեն Վարդանյանից հետաքրքրվեցինք, որին ի պատասխան նա խուսափեց ուղիղ պատասխան տալ: «Ես երբ տեղափոխվել եմ Արցախ, զգացել եմ՝ մարդկանց մոտ կա անարդարության զգացում, մարդիկ զգում են, որ տարբեր պայմաններում են ապրում՝ լինելով նույն վտանգի առջև: Դա է մեր իրականությունը: Ամոթը պետք է գա մեր մեջ մտնի, ոչ թե օրենքով պատժել: Ես ասել և ասելու եմ այդպիսի դեպքերի մասին, չեմ ափսոսում խոսքերիս համար»,- հայտարարեց Արցախի պետնախարարը»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
